9184 դիտում
21:28 23-05-2017
Վայոց Ձորի մարզի Արենի համայնքում սկսնակ գործարարները ներկայացրել են զբոսաշրջության ոլորտի 10 նոր գործարար գաղափար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Վայոց Ձորի մարզի Արենի համայնքում 10 սկսնակ գործարար ներկայացրեց զբոսաշրջության ոլորտին վերաբերող գործարար գաղափարներ: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ-JICA) համագործակցության շրջանակում կազմակերպված անվճար գործարար դասընթացի ավարտին մասնակիցները պատրաստել և հանձնաժողովին ներկայացրել էին գինեգործությանը, սննդի ծառայություններին և հյուրատնային բիզնեսին առնչվող գործարար ծրագրերը:
«Այս տարի սա արդեն 10-րդ դասընթացն է: Տարվա սկզբից մինչև հիմա բոլոր դասընթացներին մասնակցած մոտ 150 սկսնակներից 15-ը ֆինանսավորվել է և ստեղծել նոր ձեռնարկություն: Հույս ունեմ՝ այս խմբի գաղափարների հեղինակների մեծ մասը նույնպես ֆինանսավորում կստանա»,- ասաց Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը:
Դասընթացն անցկացվել է «Մեկ գյուղ, արտադրանք» ճապոնական ավանդական գաղափարախոսության հիման վրա: ««Մեկ գյուղ, մեկ արտադրանքը» տեղական տնտեսական զարգացման մեթոդ է, որի հիմքում ընկած է տեղական մշակույթի, ավանդույթների, առանձնահատկությունների ամբողջական իրացումը: Ես վստահ եմ, որ այց դասընթացի մասնակիցներն ամբողջապես հասկացել են գաղափարախոսությունը»,- ասաց հայ-ճապոնական ծրագրի խորհրդատու Ռյուիջի Սենոն:
Դասընթացի մասնակիցներից Աննա Ղազարյանը նպատակ ունի ավելացնել Արենիի հյուրատների ցանկը ևս մեկով: «Ես արդեն ունեմ չրագործությամբ զբաղվելու փորձ: Իմ արտադրած չրերը վաճառում եմ տարբեր հյուրատներին: Մտածեցի՝ ինչու չստեղծեմ իմ սեփականը, հատկապես, որ շինությունն արդեն կա»,- ասում է տիկին Աննան: Նա շատ գոհ է դասընթացի արդյունքներից և հույս ունի ստանալ հավելյալ եկամուտ՝ նոր հյուրատունը հիմնելով:
Հայ-ճապոնական համատեղ «Տեղական արտադրության զարգացում և տեղական ապրանքանիշերի առաջմղում Հայաստանում» ծրագիրը մեկնարկել է 2013 թ. մարտին: Առաջին փուլն իրականացվել է մինչև 2015թ․ մարտ, երկրորդ փուլը սկսվել է 2016թ. օգոստոսին: Ծրագրի վերջնական նպատակն է Ճապոնիայում սկիզբ առած «Մեկ գյուղ, մեկ արտադրանք» հայեցակարգի հիման շուկայավարման մեթոդների մշակումը և տեղական ՓՄՁ-ներին աջակցությունը:
###
«Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամը (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ) ստեղծվել է 2002թ.` ՀՀ կառավարության որոշմամբ: Կենտրոնի գործունեությունն ուղղված է նոր ՓՄՁ-ների ստեղծմանը, ձեռնարկությունների ֆինանսական աջակցությանը, նրանց հմտությունների զարգացմանը, ուսուցմանը, ոլորտային ՓՄՁ-ների աջակցությանը, ձեռնարկությունների ինֆորմացիոն, խորհրդատվական աջակցությանը, բիզնեսի միջազգայնացմանը, համայնքների տնտեսական զարգացմանը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
718 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
745 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»