3571 դիտում
19:12 24-05-2017
Արցախյան անտառներում վայրի այծյամների քանակը զգալի աճել է. բնապահպանության պատասխանատու
Վերջին 10 տարիներին Արցախի անտառներում վայրի այծյամների քանակը զգալի աճել է:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների պահպանության վարչության պետի պաշտոնակատար Արթուր Գաբրիելյանը:
«Խորհրդային տարիներին ադրբեջանցիները անխնա որսացել են Արցախի անտառների վայրի այծյամները, որի արդյունքում կտրուկ կրճատվել էր այդ կենդանատեսակի քանակը: Այժմ վայրի այծյամի որսի նկատմամբ շատ խիստ վերասկողություն է իրականացվում: Այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ Արցախի անտառներում վայրի այծյամների քանակի շոշափելի աճ կա»,- ասել է բնապահպանության պատասխանատուն:
Անդրադառնալով առկա որսագողության դեպքերին՝ Ա. Գաբրիելյանը մասնավորապես ասել է, որ չնայած այն դժվար վերահսկելի աշխատանք է, սակայն կառույցի՝ տեղամասերին քաջածանոթ տեսուչները, համագործակցելով բնակչության հետ, կարողանում են հիմնականում վերահսկել վայրի կենդանիների ապօրինի որսը: Այդ գործում, ըստ Գաբրիելյանի, մեծ աջակցություն են ցուցաբերում նաև անտառապահները՝ իրենց պահաբաժիններում հսկողություն կատարելով:
[url=http://artsakhpress.am/arm/news/66928/arcakhyan-antarnerum-vayri-aytsyamneri-qanaky-zgali-atchel-e-bnapahpanutyan-pataskhanatu.html]Artsakhpress.am[/url]
Նմանատիպ նյութեր
1786 դիտում
09:10 06-09-2014
ՀՀ-ում աճել է առանձնատների քանակը. «ՀԺ»
3117 դիտում
15:33 13-06-2017
ՀՔԾ-ում կտրուկ աճել է սուտ մատնությունների վերաբերյալ քննվող քրեական գործերի քանակը
Այս բաժնից
877 դիտում
12:09 04-02-2025
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Վեդի քաղաքի մասնաճյուղը (տեսանյութ)