211652_close_icon
views-count84137 դիտում article-date 22:12 24-05-2017

Թղթադրամները փոխարինվելու են թղթադրամի պլաստիկ կամ հիբրիդային տիպի նոր դրամանիշներով

ՀՀ Կենտրոնական բանկը քննարկում է նոր տիպի դրամների ներդրման հարցը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԿԲ Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ Մհեր Աբրահամյանը: Նա տեղեկացրեց, որ նախատեսում են եղած թղթադրամները փոխարինել թղթադրամի պլաստիկ կամ հիբրիդային տիպի դրամանիշներով: «Նոր տիպի դրամանիշների պաշտպանիչ հատկանիշները շատ ավելի բարձր են, քան ներկայիս թղթադրամների մոտ: Ինչպես նաև դրանք ավելի երկարակյաց են: Նրանց մաշվածությունը ցածր է, դրանք խնայողական ռեժիմի համար են»,- ասաց նա` հավելելով, որ եվրոպական մի շարք երկրներում նման դրամանիշները գտնվում են ներդրման փուլում: Մհեր Աբրահամյանը տեղեկացրեց, որ քննարկման արդյունքում կայացված որոշումը հայտնի կլինի մոտակա ամիսների ընթացքում: Անդրադառնալով նոր դրամանիշների՝ շրջանառության մտնելու գործընթացին՝ Աբրահամյանը նշեց, որ որոշումը հաստատվելուց հետո աստիճանաբար, սահուն կերպով եղած մաշված թղթադրամները կփոխարինվեն դրանցով:

Նմանատիպ նյութեր