37661 դիտում
09:45 27-05-2017
Ճաճոյի Էդոյի որդին դաժան ծեծի է ենթարկել կնոջն անգամ երեխաների ներկայությամբ. նոր մանրամասներ. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Քրեական հեղինակություն Ճաճոյի Էդոյի որդու սպանության գործով դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել նաև սպանվածի կնոջ նկատմամբ, քանի որ նրա մարմնի վրա ևս առկա են եղել բռնության հետքեր: Ի պատասխան «Փաստինֆո»-ի հարցման՝ այդ մասին հայտնել են Քննչական կոմիտեից:
Հարևանների խոսքով՝ այս ընտանիքում վիճաբանությունն ու ծեծը պարբերական բնույթ է կրել, ամուսինը տարիներ շարունակ ծեծել ու նվաստացրել է կնոջը: Դեպքի օրը ևս ամուսինը ծեծել է կնոջը, և նրան անգամ հետ չի պահել մանկահասակ երկու երեխաների ներկայությունը: Մեր տեղեկություններով՝ երբ իրավապահները ժամանել են դեպքի վայր, նրանց տունն ամբողջությամբ տակնուվրա արված է եղել, գետնին հայտնաբերվել են ափսեներ, աթոռները և սեղանը գետնին շպրտված են եղել, ինչը փաստում է, որ դեպքին նախորդող պահերին ամուսինների միջև թեժ վիճաբանություն է եղել:
Նշենք, որ նրանց մանկահասակ երեխաներից մեկն 8 տարեկան է, իսկ փոքրիկը՝ 2»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
46408 դիտում
23:27 23-06-2017
Իրավապաշտպանները բանակցում են Ճաճոյի Էդոյի սպանված որդու երեխաների հետ աշխատելու ուղղությամբ. aravot.am
Այս բաժնից
3202 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2224 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»