2653 դիտում
14:20 27-05-2017
Հանրապետական շաբաթօրյակի համատեքստում մայրաքաղաքում մեկնարկել է համաքաղաքային շաբաթօրյակը
Հիմք ընդունելով հանրապետական շաբաթօրյակ կազմակերպելու վերաբերյալ ՀՀ կառավարության առաջարկը` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայիսի 27-ին մայրաքաղաքում հայտարարվել էր համաքաղաքային շաբաթօրյակ: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Այդ ուղղությամբ աշխատանքները մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել են վաղ առավոտից: Միահամուռ ուժերով մայրաքաղաքը մաքրելու կոչին միացել են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերը, ենթակա կառույցները, պետական կառույցներ, «Սանիթեք» ընկերության, նաև մասնավոր ընկերությունների, հասարակական ու երիտասարդական կազմակերպությունների անդամներ, համատիրությունների ներկայացուցիչներ, բնակիչներ: Հիմնական աշխատանքները տարվել են արդեն նախապես ճշտված վայրերում:
Ըստ անհրաժեշտության՝ մասնակիցներն ապահովվել են համապատասխան գործիքներով ու պարագաներով: Սանմաքրման ընթացքում հանրային օգտագործման տարածքները՝ բակերը, այգիներն ու պուրակները, ինչպես նաև հասարակական նշանակության կառույցների հարակից տարածքները մաքրվում և բերվում են պատշաճ տեսքի:
Նմանատիպ նյութեր
3063 դիտում
13:14 12-04-2014
Դավիթաշեն վարչական շրջանում համաքաղաքային շաբաթօրյակը վերածվել է տոնի. ֆոտոշարք
1737 դիտում
22:50 12-04-2014
Բազմերանգ կակաչներն էլ ավելի են ընդգծել համաքաղաքային շաբաթօրյակի արդյունքները. ֆոտոշարք
956 դիտում
17:21 06-10-2014
Նոյեմբերի 8-ը՝ համաքաղաքային ծառատունկի և շաբաթօրյակի օր
Այս բաժնից
1051 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1405 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1216 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան