211652_close_icon
views-count2204 դիտում article-date 12:40 28-05-2017

Փրկարարները քաղաքացու մատից հեռացրել են մատանին. ՀՀ ԱԻՆ

Մայիսի 28-ին, ժամը 01:15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մազմանյան փողոցի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի քաղաքացու մատանին դուրս չի գալիս մատից, ինչի հետևանքով մատը այտուցվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Մայիսի 28-ին, ժամը 09:17-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 15 շենքի բնակարաններից մեկի տարեց բնակիչն ունի առողջական խնդիրներ, չի կարողանում մոտենալ և բացել դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը. ննջասենյակի մահճակալում անօգնական վիճակում հայտնաբերել են 1935 թ. ծնված Ա. Կ.-ին, ով տեղում ստացել է առաջին բուժօգնություն և հրաժարվել հոսպիտալացումից:

Նմանատիպ նյութեր