211652_close_icon
views-count5699 դիտում article-date 16:06 28-05-2017

Լուիս Էնրիկե. 13-ից 9 տիտղոս. դա հրաշալի արդյունք է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Իսպանիայի Գավաթի եզրափակիչում «Ալավեսին» հաղթելուց (3:1) հետո ամփոփել է կատալոնական ակումբում իր եռամյա աշխատանքի արդյունքները: «Ես երջանիկ եմ, քանի որ տիտղոսներ նվաճելով՝ երջանկացրել եմ «Բարսայի» երկրպագուներին և դա ինձ հպարտ է դարձնում: Ես որոշեցի հեռանալ. այդպես լավ կլինի և իմ համար, և խաղացողների, նրանց համար նոր մարտահրավերների: 13-ից 9-ը տիտղոսը՝ դա հրաշալի վիճակագրություն է», ասել է Էնրիկեն: Նշենք, որ Էնրիկեի օրոք կատալոնացիները երկու անգամ հաղթել են Իսպանիայի առաջնությունում, երեք անգամ՝ Երկրի Գավաթում, մեկական անգամ՝ Չեմպիոնների լիգայում, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում, Իսպանիայի Սուպերգավաթում և աշխարհի ակումբային առաջնությունում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր