211652_close_icon
views-count2752 դիտում article-date 16:07 30-05-2017

Մեկնարկել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գավաթի խաղարկությունը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Մայիսի 30-ին Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում տեղի է ունեցել «Ազգային ժողովի գավաթ»-ի հերթական խաղարկության եզրափակիչ փուլի բացման արարողությունը, որին ներկա էին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Սարգսյանը, պատգամավորներ ու ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը: Եզրափակիչ փուլին մասնակցում է թեթև աթլետիկա մարզաձևից լավագույն արդյունքները ցուցաբերած 8 թիմ` Ստեփանակերտից և շրջաններից: Ողջունելով մարզիկներին` ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հաջողություն է մաղթել հետագա պայքարում և նշել, որ այդպիսի մրցումներում շահած հաղթանակներով է ձևավորվում այն սերունդը, որը շարունակելու է 1988թ. Արցախի ինքնիշխանության նվիրյալների ստեղծած ավանդույթները: «Ուզում եմ, որ դուք միշտ հիշեք ու գիտակցեք, որ կոչված եք հերթափոխը լինելու այն սերնդի, որն ազատագրել է Շուշին, և այն քաջազուններին, ովքեր անցած տարի ապրիլին հերոսաբար պաշտպանել են մեր երկրի սահմանները»,- նշել է ԱԺ նախագահը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր