4649 դիտում
18:18 30-05-2017
ՆԱՏՕ-ն չի տեղակայի իր զորքերը վրացական նավահանգիստներում
«Այս փուլում մենք չենք պատրաստվում ՆԱՏՕ-ի ուժեր տեղակայել վրացական նավահանգիստներում: Մենք իսկապես գնահատում ենք Վրաստանի հետ փոխհարաբերությունները Սևծովյան տարածաշրջանում անվտանգության համատեքստում՝ այն առումով, որ Վրաստանն ավելի տեղեկացված է և դաշինքին տեղեկություն է տրամադրում այդ տարածաշրջանի մասին:
Մեր ուշադրությունն ուղղված է Սև ծովի ավազանում ՆԱՏՕ-ի ուժերի ներկայության ուժեղացմանը: Դա նշանակում է, որ, օրինակ, Ռումինիան գլխավորում է բազմազգ բրիգադը, որի մեջ մտնում են Ռումինիայից, Բուլղարիայից, Թուրքիայից և ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրներից զինծառայողներ»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոտեմյուլերը վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, ամփոփելով ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի արդյունքները: Այս մասին հայտնում է [url=http://www.apsny.ge/2017/mil/1496170433.php]apsny.ge[/url]-ն:
Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին՝ նախօրեին Թբիլիսիում ելույթ ունենալով ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի լիագումար նիստին, վերահաստատել է Վրաստանի վճռականությունը [url=https://shamshyan.com/hy/article/2017/05/29/1068320/]Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու հարցում[/url]: «Վրաստանը հստակ է որոշել՝ դառնալ ՆԱՏՕ-ի անդամ։ Մենք ակտիվորեն կշարունակենք դաշինքին ինտեգրվելու գործընթացը, կշարունակենք բարեփոխումներն այդ ուղղությամբ»,- ասել է Վրաստանի վարչապետը։
Նմանատիպ նյութեր
4231 դիտում
16:44 16-12-2015
Թուրքիայի նավահանգիստներում ռուսական 27 նավ է կալանվել. Haberturk
5424 դիտում
09:27 04-08-2020
Հայաստան ներմուծվող բեռները մնացել են ռուս-վրացական սահմանին. վրացական կողմը չի թույլատրում տեղափոխումը. «Առավոտ»
Այս բաժնից
862 դիտում
20:36 19-12-2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Եմենի նավահանգստին և էներգետիկ ենթակառուցվածքներին
718 դիտում
19:42 19-12-2024
Հանդիպել են Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները
745 դիտում
19:21 19-12-2024
Մեծ Բրիտանիան Վրաստանի 5 պաշտոնյայի է ներառել պատժամիջոցների ցուցակում