13703 դիտում
09:04 31-05-2017
Ինչո՞ւ է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարը թույլատրել քաղաքացուն ավտոտնակի տանիքի ծածկույթը ջրամեկուսիչ շերտով վերանորոգել, իսկ քաղաքապետարանը քանդել է այն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևան քաղաքի Յան-Ռայնիսի փողոցի 105 շենքում բնակվող Սուրեն Բաբիկյանը 2016 թվականի դեկտեմբերի 9-ին դիմում էր գրել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հանսիյանին, որպեսզի թույլտվություն ստանա շենքի մոտ գտնվող ավտոտնակի տանիքի ծածկույթը ջրամեկուսիչ շերտով վերանորոգելու համար և ստացել էր դրական պատասխան:
Մարտի 20-ին սկսվել են նախատեսվող ծածկույթի կառուցման աշխատանքները, սակայն դրանք ավարտին չեն հասել, քանի որ մի քանի օր հետո քաղաքապետարանից եկել ու շինարարությունը դադարեցրել են, ավելին՝ այն, ինչ կառուցվել էր, քանդել են:
Ս. Բաբիկյանը ներկայացրել է նրանց փաստաթղթերը, որ ունի թույլտվություն, կատարել է համապատասխան վճարումները, սակայն պատասխան է ստացել, թե պետք է քաղաքապետարան դիմեր:
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում վերջինս ասում էր, որ ապշած է, եթե թաղապետարանը ի զորու չէր թույլատրել, ինչո՞ւ թույլատրեց, ինչո՞ւ իրեն չասացին, որ պետք է քաղաքապետարան դիմի: Ըստ նրա, ինքը ամեն բան օրենքով է արել և կառույցը ապօրինաբար քանդել են:
Նա խնդրի վրա հրավիրեց Երևանի քաղաքապետարանի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակիցների ուշադրությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1864 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)