4120 դիտում
17:06 01-06-2017
Շնորհակալ եմ շռայլ նվիրաբերության համար. «Ազնավուր» հիմնադրամը կշարունակի գործունեությունը․ Շառլ Ազնավուր
«Շնորհակալ եմ Ձեր շռայլ նվիրաբերության համար: Վստահությամբ և մեծ հանգստությամբ եմ կայացրել այս որոշումը, որդուս՝ Նիկոլա Ազնավուրի հետ հիմնել «Ազնավուր» հիմնադրամը, որը պետք է շարունակի դեռևս 1988-ին՝ ավերիչ երկրաշարժից ի վեր մեկնարկած իմ գործունեությունը»,- հունիսի 1-ին Երևանում՝ Կասկադում, Հայաստանի կողմից «Ազնավուր» հիմնադրամին Ազնավուրի տուն-թանգարանի բանալիների հանձման արարողությանն ասաց աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը:
Երաժիշտն իր խոսքում նշեց, որ «Ազնավուր» հիմնադրամի առաջին գործունեությունը կլինի հենց տուն-թանգարանի հիմնումը, որը ոչ միայն կդառնա ինտերակտիվ-մուլտիմեդիա թանգարան, այլև երիտասարդական կենտրոն՝ զբոսաշրջային կարևոր վայր:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս նախագծի բոլոր աջակիցներին՝ նախագահ Սերժ Սարգսյանին և իր աշխատակազմին, մշակույթի և արտաքին գործերի նախարարություններին։ Այս նախագիծը իրականություն չէր դառնա առանց մեր գործընկերների, այդ թվում՝ մեր ռազմավարական գործընկեր IDeA հիմնադրամի համահիմնադիրների, հատկապես անձամբ Ռուբեն Վարդանյանի»,- ասաց նա:
Ֆրանսահայ հայտնի երգիչը նշեց, որ իսկապես Շառլ Ազնավուր անուն-ազգանունը հայտնի է աշխարհին, սակայն այդ անվան ամբողջ պարունակած մշակույթը պետք է գա Հայաստան:
Նշենք, որ Ազնավուրի տուն-թանգարանի բանալիների հանձման արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, նախագծի գործընկերները։ Շառլ Ազնավուրին տուն-թանգարանի խորհրդանշական բանալին հանձնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և հանդես եկավ [url=https://shamshyan.com/hy/article/2017/06/01/1068653/]ելույթով[/url]:
Նմանատիպ նյութեր
4196 դիտում
15:33 13-10-2016
Հաստատվել է պետական սեփականություն հանդիսացող գույքի նվիրաբերության կարգը
Այս բաժնից
712 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
586 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
538 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին