211652_close_icon
views-count94850 դիտում article-date 12:53 02-06-2017

Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Երևանում. 120-ից ավելի սեփական տան բնակիչներ բարձրաձայնում են, որ Երևանի քաղաքապետարանը կարևորագույն ճանապարհը վաճառել է՝ բնակիչներին առնելով շրջափակման մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 2-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Արդեն 3 ժամից ավելի է, Նոր Նորք վարչական շրջանի Դավիթ Բեկի փողոցին հարակից 120-ից ավելի սեփական տների բնակիչներ արդարացիորեն բարձրաձայնում են, որ Երևանի քաղաքապետարանի սխալ որոշման արդյունքում իրենք հայտնվում են շրջափակման մեջ։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Քանի օր է, պայքարում ենք, որպեսզի 2000 թվականից մեր կողմից ստեղծված ճանապարհը չվերացվի։ 120-ից ավելի սեփական տներ թե շտապօգնությունը, թե արտաքին այլ ծառայություններ մեր ուժերով կառուցված ճանապարհով են գալիս։ Ու հիմա քաղաքապետարանը ինչ-որ փափկասուն պաշտոնյայի գրչի մեկ հարվածով ճանապարհը տվել է մեկ այլ քաղաքացու, ով սեփական տուն է կառուցում։ Մենք նրա դեմ ոչինչ չունենք, թող կառուցի, բայց ճանապարհի հաշվին տարածք չի կարելի մեծացնել։ Աստված չանի, եթե 120 տներից մեկում հրդեհ բռնկվի, կամ մեկն ու մեկը վատանա, ո՞նց են շտապօգնությունն ու հրշեջները հասնելու դեպքի վայր։ Մենք պահանջում ենք, որպեսզի քաղաքապետարանը վերանայի իր որոշումը և չեղարկի, հակառակ դեպքում՝ ի նշան բողոքի, ակցիաներ ենք անելու կառավարության առջև։ Այլընտրանքային ճանապարհ այս պահին անգամ չկա»։ Ֆոտոլրագրողը հայտնում, է որ այս պահին բնակիչները բանակցություններ են վարում այն քաղաքացու հետ, ում քաղաքապետարանը տրամադրել է այդ տարաքը, որը բնակիչներն իրենց ուժերով են բարեկարգել և ստեղծել անցանելի ճանապարհ։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր