211652_close_icon
views-count2888 դիտում article-date 15:27 03-06-2017

Սիրիայում միջազգային կոալիցիոն օդուժի հարվածների հետևանքով 4 տասնյակից ավելի խաղաղ բնակիչ է զոհվել

ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերը օդային հարվածներ են հասցրել Սիրիաի Ռաքքա քաղաքին, որը գտնվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերության գրոհայինների վեչահսկողության ներքո։ Ինչպես հաղորդում է SANA գործակալությունը, հարվածների հետևանքով զոհվել է նաև 43 խաղաղ բնակիչ։ Նրանց մեծ մասը կանայք և երեխաներ են։ Ավելի վաղ հայտնել էինք, որ կոալիցիան պատրաստվում է Ռաքքան գրոհով ահաբեկիչներից ազատագրելու մեծ օպերացիային։ Գործողություններին ներգրավված են նաև քրդական ջոկատներ։

Նմանատիպ նյութեր