211652_close_icon
views-count8508 դիտում article-date 17:22 03-06-2017

Անդրեա Պիրլո. Բուֆոնը ամբողջ կյանքը սպասել է, որ այդ գավաթը բարձրացնի

Իտալիայի հավաքականի նախկին լեգենդար կիսապաշտպան Անդրեա Պիրլոն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ «Յուվենտուս»-«Ռեալ» [url=https://shamshyan.com/hy/article/2017/06/03/1068857/]խաղին[/url]: Ուրախ եմ Բուֆոնի համար, նա ամբողջ կյանքը սպասել է, որպեսզի գլխավերևում պահի այդ գավաթը: Հուսով եմ, որ նա կհաղթի: Սա ասում եմ որպես ընկեր ու նախկին թիմակից, ինչպես մեկը, որը նրան ճանաչում են: Նա արժանի է դրան: Միակ տիտղոսը, որը նրա մոտ չկա: Ես կարդացել եմ, որ նա կարող է նվաճել «Ոսկե գնդակը»: Ես զարմացած չեմ այս տարիքում նրա փայլուն մրցաշրջանից: Նմանապես զարմացած չեմ «Յուվենտուսի» արդյունքներից: Դժվար է ամեն ինչ նվաճել: Բայց ես գիտեի, որ նա այս մրցաշրջանում սևեռված էր չեմպիոնների լիգայի վրա: Ես նրանցից ոչինչ չէի սպասում, բացի՝ եզրափակիչ հասնելուց», ասել է Պիրլոն: Եզրափակիչ խաղը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 22:45-ին:

Նմանատիպ նյութեր