211652_close_icon
views-count7308 դիտում article-date 22:03 04-06-2017

Բորիս Ջոնսոնին խոստացել են պահպանել Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի պաշտոնը

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնին խոստացել են, որ ընտրություններում Պահպանողական կուսակցության հաղթանակի դեպքում նա կպահպանի իր պաշտոնը: Այդ մասին հայտնում է The Telegraph բրիտանական պարբերականը: Ջոնսոնին խոստացել են, որ նա կպահպանի իր պաշտոնը ընտրությունների արդյունքների շրջանակում ցանկացած փոփոխության պարագայում։ Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունները Մեծ Բրիտանիայում տեղի են ունենալու հունիսի 8-ին։

Նմանատիպ նյութեր