1761 դիտում
12:08 05-06-2017
Արաբական 4 պետություններ միանգամից խզել են դիվանագիտական կապը Քաթարի հետ
Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և Արաբական Միացյալ Էմիրությունները խզել են դիվանագիատական կապը Քաթարի հետ, հաղորդում է Ria Novosti-ն։
Բահրեյնի թագավորության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Դոհայի շարունակվող քաղաքականությունն է, որը վնասում է Բահրեյնի անվտանգությունն և կայունությունը՝ միջամտելով նրա գործերին ու կապեր ունենալով ահաբեկչական խմբավորումների հետ։
Բահրեյնը քաթարցի դիվանագետներին 48 ժամ է տվել երկիրը լքելու համար։
Բահրեյնի հայտարարությունից րոպեներ անց նույնը արել են Եգիպտոսը, ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան՝ նույն պատճառաբանությամբ։
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը, մեկնաբանելով այդ որոշումները, կոչ է արել կողմերին նստել բանակցությունների սեղանի շուրջ և հարթել տարաձայնությունները։
Կոնֆլիկտն առաջացել է Էր-Ռիյադում արսից ծովածոցի երկրների ու ԱՄՆ-ի միջև գագաթնաժողովից հետո, երբ Քաթարի լրատվական ծառայությունը երկրի էմիրի անունից ուղերձ է հղել այն մասին, որ իր հարևան երկրները աջակցում են Իրանին։
Նմանատիպ նյութեր
10938 դիտում
23:20 07-06-2017
Արաբական երկրները խզում են հարաբերությունները Քաթարի հետ. ինչ է կանգնած արաբական աշխարհի դիվանագիտական սկանդալի ետևում
877 դիտում
16:16 13-06-2024
Փաշինյանն անդառնալիորեն խզել է կապը ժողովրդի հետ․ Դիվանագետների համահայկական խորհրուրդ
Այս բաժնից
2779 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3934 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին