19866 դիտում
10:42 07-06-2017
Դոն Պիպոն տուժող է ճանաչվել. նա ցուցմունք է տվել. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Քրեական հեղինակություն Դոն Պիպոն (Արթուր Ասատրյան) իր դեմ սպանության նախապատրաստման գործով տուժող է ճանաչվել:
Մեզ հայտնի դարձավ, որ նա սույն քրեական գործի շրջանակներում կանչվել է ՀՀ քննչական կոմիտե և մանրամասն ցուցմունք տվել: Այսպիսով՝ Դոն Պիպոն չի ճանաչել իր դեմ սպանություն նախապատրաստելու մեջ մեղադրվող չորս անձանց:
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին Դոն Պիպոն կասկածել էր իր դեմ նախապատրաստվող սպանության մասին և այդ մասին տեղյակ պահել իրավապահ մարմիններին։ Նույն օրը սպանությունը նախապատրաստելու կասկածանքով ձերբակալվել, ապա կալանավորվել է երեք անձ։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, կալանավորված երեք անձանցից երկուսը շինարար են, մեկը՝ խոհարար: Այս գործով հետախուզվում էր նաև Սոչիից ոմն Զորիկ, որը հայտնաբերվել և կալանավորվել է»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
17053 դիտում
09:55 03-06-2017
Ես կպարզեմ, թե սրա թիկունքում, թիկունքի թիկունքում ով էր կանգնած. Դոն Պիպոն՝ մահափորձի մասին․ «Ժամանակ»
31221 դիտում
17:28 13-06-2014
Ո՞վ է Իտալիայում հայտնի, ծնունդով հայ Դոն Պիպոն
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»