211652_close_icon
views-count2774 դիտում article-date 17:24 08-06-2017

Հարկադիր կատարման ծառայության պատվիրակությունը եռօրյա աշխատանքային այցով գտնվում է Մինսկում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հարկադիր կատարման ծառայության պատվիրակությունը՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի իրավական հարցերով խորհրդական Արամ Կարախանյանի գլխավորությամբ, ս/թ հունիսի 6-8-ը եռօրյա աշխատանքային այցով գտնվում է Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում՝ Բելառուսի արդարադատության նախարարության հարկադիր կատարման գլխավոր վարչության պետ – Բելառուսի գլխավոր դատական կատարող Դ.Կովալենկոյի հրավերով: Պատվիրակությունը մասնակցում է կատարողական վարույթի հիմնախնդիրներին առնչվող աշխատանքային խորհրդակցություն-գիտաժողովին, որին ներկա են նաև Ռուսաստանի, Չեխիայի և Սերբիայի հարկադիր կատարման մարմինների ներկայացուցիչները: Այսօր՝ հունիսի 8-ին, գիտաժողովի շրջանակներում «Հարկադիր կատարման գործընթացի կազմակերպման արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով զեկույցը ներկայացրել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի իրավական հարցերով խորհրդական Արամ Կարախանյանը: Աշխատանքային եռօրյա այցի ընթացքում Հարկադիր կատարման ծառայության պատվիրակությունն առանձին քննարկումներ և հանդիպումներ է ունեցել նաև գործընկեր երկրների պատվիրակությունների հետ, որոնց ընթացքում ձեռք են բերվել առարկայական պայմանավորվածություններ, ինչպես նաև քննարկվել են կատարողական վարույթին, հարկադիր էլեկտրոնային աճուրդներին ու այլ թեմաներին առնչվող տարատեսակ հարցեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր