17004 դիտում
17:36 08-06-2017
Ձերբակալվել է վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելու նպատակով կաշառքի միջնորդություն կատարած անձը
Պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու, ինչպես նաև կաշառք տալու և կաշառքի միջնորդություն կատարելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում, ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք` կաշառքի միջնորդություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Երևան քաղաքի բնակիչ Ն. Ե.-ն:
Այսպես, ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և դրանց շրջանակներում կատարված քննչական-դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Զ. Ա.-ն վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելու նպատակով դիմել է իր ծանոթ Ն. Ե.-ին, ով առաջարկել է ոստիկանության պաշտոնատար անձանց կաշառք տալու միջոցով կազմակերպել հիշյալ վկայականի ստացումը: Զ. Ա.-ն այդ մասին հաղորդում է տվել ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը, որից հետո կազմակերպված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում վերջինս կաշառքի գումարը փոխանցել է Ն. Ե.-ին: Դրանից հետո, չնայած ՀՀ ոստիկանության Աշտարակի հաշվառման-քննական բաժնում քննություն չհանձնելու հանգամանքին, Զ. Ա.-ն գնահատվել է դրական և ստացել վարորդական իրավունքի վկայական:
Բացի այդ, նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ն. Ե.-ի միջնորդությամբ մի շարք այլ քաղաքացիներ ևս կաշառքներ են տվել պաշտոնատար անձանց` վարորդական իրավունքի վկայականներ ձեռք բերելու համար:
ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 312-րդ հոդվածի 1-ին մասով, 313-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
2624 դիտում
19:51 09-06-2017
Ձերբակալվել է կաշառք ստանալու մեջ կասկածվող պաշտոնյան և կալանավորվել կաշառքի միջնորդություն կատարած անձը
1360 դիտում
11:27 05-09-2023
17 անձ փորձել է կաշառքի միջոցով վարորդական վկայական ստանալ. դատախազը գործն ուղարկել է դատարան
Այս բաժնից
736 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
760 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»