211652_close_icon
views-count2193 դիտում article-date 11:44 09-06-2017

Ճապոնիայի խորհրդարանը վերջին 200 տարում առաջին անգամ թույլատրեց կայսերը հրաժարվել գահից

Ճապոնիայի խորհրդարանի գերագույն պալատը հավանության է արժանացրել երկրի 83-ամյա Ակիխիտո կայսերը գահից հրաժարվելու մասին հատուկ օրինագիծը։ Ինչպես հայտնում է BBC-ն, սա վերջին 200 տարվա մեջ առաջին նմանատիպ որոշումն է, որ խորհրդարանը կայացրել է։ Գահից հրաժարվելը կարող է տեղի ունենալ առաջիկա 3 տարում, ցանկացած պահի, երբ օրենքը ուժի մեջ մտնի, դրանից հետո իխանությունը կհանձնվի կայսեր ավագ որդուն՝ արքայազն Նարուհիտոյին։ Վարչապետ Սինձու Աբեն օրինագծի ընդունումն անվանել է կարևոր ու պատմական պահ։ 2018 թվականին կլրանա ներկայիս կայսեր ղեկավարման 30-րդ տարին։ Նա գահը ժառանգել է հորից՝ Հիրոհիտոյից 1989 թվականին։ Վերջին տարիներին կայսր Ակիհիտոն մի շարք հիվանդություններից է բուժվում։

Նմանատիպ նյութեր