211652_close_icon
views-count6268 դիտում article-date 09:39 09-06-2017

Կառավարությունը «յոթ երգ գիտի, յոթն էլ վարկերի մասին է»․ «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ըստ ամենայնի, առաջիկայում Հայաստանի մանրածախ առևտրի ամբողջ դաշտը կաշխատի ՀԴՄ-ով։ Համենայն դեպս, կառավարությունը նպատակ ունի այդ դաշտը ամբողջությամբ ծածկելու ՀԴՄ-ով, ինչի համար անհրաժեշտ է 6,5 մլն դոլարին համարժեք դրամ։ Ինչ խոսք, փոքր գումար չէ, և, բնականաբար, հարց է առաջանում՝ կա՞ արդյոք այդ ներդրողը, կամ ի՞նչ միջոցներով է 6,5 մլն դոլարանոց ծրագիրն իրականացվելու։ Այս դեպքում պատասխանը հայտնի է՝ վարկային միջոցներով։ Նորություն չէ, որ վերջին տարիներին կառավարությունը, ինչպես ասում են, «յոթ երգ գիտի, յոթն էլ վարկերի մասին»: Ինչևէ: Ի՞նչ պայմաններով է այդ վարկը տրվելու, հավանաբար այս պահին գիտեն երկու հոգի՝ ֆինանսների նախարարը և ՊԵԿ-ի նախագահը։ Համենայն դեպս, ՊԵԿ-ի նախագահ Վարդան Հարությունյանը կառավարության երեկվա նիստում վստահեցրեց, որ աշխատում են ֆինանսների նախարարության հետ և մեկ-երկու օրից առաջարկ կներկայացնեն վարչապետին։ Հիշեցնենք, որ ՀԴՄ-ով մանրածախ առևտրի դաշտը ծածկելու գործընթացի հիմքում ստվերի դեմ պայքարն է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր