50889 դիտում
14:45 10-06-2017
Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. երիտասարդների ծեծկռտուքն ավարտվել է դանակահարությամբ. 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց
Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում հունիսի 8-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 23։40-ի սահմաններում Մեղրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Մեղրիի բաժին հայտնել են, որ «գոտկային շրջանի ծակած-կտրած վերք, ձախ նախաբազկի, ձախ դաստակի, աջ գոտկային շրջանի քերծվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, իսկ մեկ այլ քաղաքացի էլ՝ «ձախ սրունքի միջին երրորդականի կտրած-պատռած վերք» ախտորոշմամբ։
Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մեղրիի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Աբգարյանը։
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորները հրաժարվում են կատարվածի մասին հաղորդում տալուց, սակայն ոստիկաններն ու քննիչները, ձեռնարկելով օպերատիվ միջոցառումներ, պարզել են, որ վիրավորներն են Ագարակ քաղաքի Չարենցի փողոցի բնակիչ՝ 25-ամյա Գոռ Մաթևոսյանը և նույն քաղաքի Իսահակյան փողոցի բնակիչ՝ 22-ամյա Գրիգոր Գրիգորյանը։
Իրավապահները նաև օպերատիվ տվյալներով պարզել են, որ նույն օրը, ժամը 22։00-ի սահմաններում, Ագարակ քաղաքի Չարենցի և Գ. Նժդեհի փողոցների խաչմերուկում ինչ-որ հարցի շուրջ ծագած ծեծկռտուքի ժամանակ նշված անձանց իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ է պատճառել Քաջարան քաղաքի Լեռնագործների փողոցի բնակիչ՝ 29-ամյա Օմար Մկրտչյանը՝ իր Opel Astra G մակնիշի 34 ZD 499 համարանիշի ավտոմեքենայով Քաջարան քաղաքից Ագարակ ժամանած, դեռևս ինքնությունը չպարզված 2 անձանց հետ միասին։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ նշված անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
55349 դիտում
14:21 11-12-2017
Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում. մշակույթի տանը երիտասարդների ծեծկռտուքն ավարտվել է դանակահարությամբ
44835 դիտում
15:24 30-09-2018
Կոտայքի մարզում մի խումբ երիտասարդների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոց