211652_close_icon
views-count9385 դիտում article-date 19:51 11-06-2017

Բրեմենում միգրանտների տեղակայման կենտրոնում հրդեհ է բռնկվել. Տուժածների թվում կան երեխաներ

Գերմանական Բրեմեն քաղաքում միգրանտների տեղակայման կենտրոնում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով տուժել է 37 մարդ, այդ թվում՝ 10 երեխա: Այդ մասին հայտնում է Bild-ը: Ըստ տեղեկությունների` հրդեհը բռնկվել է շինության նկուղում գտնվող աղբամանի մեջ: Ոստիկանության տվյալների համաձայն՝ միջադեպի պահին շինությունում գտնվել է ավելի քան 100 միգրանտ: Քաղաքի հրշեջ ծառայության հաղորդմամբ վիրավորները տեղափոխվել են հիվանդանոցներ, մյուսներին բուժօգնություն է ցուցաբերվել տեղում: Հրդեհի հստակ պատճառը պարզելու նպատակով իրականացվում է հետաքննություն:

Նմանատիպ նյութեր