211652_close_icon
views-count12795 դիտում article-date 18:20 12-06-2017

6.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Թուրքիայում. օջախը գտնվել է Էգեյան ծովում

Էգեյան ծովում 6.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել; Այս մասին հայտնում է Թուրքիայի կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների հետևանքների կանխման ու վերացման վարչությունը, փոխանցում է Anadolu-ն։ Հաղորդվում է, որ ցնցումները արձանագրվել են տեղի ժամանակով ժամը 15։28-ին։ Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 6.96կմ խորության, էպիկենտրոնը գտնվել է Իզմիր նահանգի Քարաբուրուն շրջանից 22.98 կմ հեռավորության վրա։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են Թուրքիայի խոշոր քաաղքներում, ևս, այդ թվում՝ Ստամբուլում։ Ավերածությունների ու տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Նմանատիպ նյութեր