211652_close_icon
views-count3484 դիտում article-date 11:42 13-06-2017

ԱՄՆ-ի Սենատն առաջիկա օրերին կքննարկի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու հարցը

Ամերիկյան Սենատի անդամները պատրաստվում են ընթացիկ շաբաթում քննարկել օրինագիծ, որը նախատեսում է Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների ընդլայնում, գրում է Washington Post-ը։ Թերթի տվյալներով՝ այսպես կոչված, «ռուսական ուղղումները» վերաբերում են Իրանի դեմ պատժամիջոցներին։ Մասնավորապես, ինչպես նշում են սենատորները, դա կարվի Ուկրաինայում ռուսական զորքերի ագրեսիայի, Սիրիայում նրա գործողությունների և կիբերհարձակումների ֆոնին։ Հարցը օրակարգ է մտցրել Սենատում հանրապետական մեծամասնության ղեկավար Միչ Մաքքոննելլը։ «Դա բազմակողմանի օրինագիծ է և շոշափում է բոլոր հարցերը»,-իրհերթին ասել է Սենատի՝ արտաքին հարցերով հանձնաժողովի ղեկավար, հանրապետական Ռոբերտ Քորքերը։

Նմանատիպ նյութեր