90444 դիտում
10:07 13-06-2017
Հունիսի 14-ի երեկոյան Հայաստանին մոտենում է հաջորդ ցիկլոնը. Գագիկ Սուրենյան
Հանրապետության տարածքում գործող ցիկլոնի ուժը այսօր կթուլանա, երեկոյան ժամերին կարճատև ամպրոպային բնույթի անձրևներ կանխատեսվում են միայն լեռնային գոտիներում։
Հունիսի 14-ին երեկոյան ժամերին Սև ծովի շրջաններից Հայաստանին է մոտենում հաջորդ ցիկլոնը, որը բավականին ակտիվ է։
Այսպիսով, հունիսի 14-ին երեկոյան ժամերին, հունիսի 15-ին ժամանակ առ ժամանակ, հունիսի 16-ին կեսօրից հետո կրկին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, ամպրոպների ժամանակ կանխատեսվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ։
Հունիսի 17-ին անձրևները հիմնականում կպահպանվեն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում։ Օդի ջերմաստիճանը հունիսի 13-14-ին էապես չի փոխվի՝ Երևանում ցերեկը տատանվելով +31․․․+33 աստիճանի սահմաններում։ Հունիսի 15-ին հյուսիս-արևմուտքից Հայաստան կներթափանցեն ցուրտ օդային հոսանքներ, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը բոլոր մարզերում կնվազի 5-6 աստիճանով։
Ինչ վերաբերվում է հունիսի 12-ի Երևանի հորդառատ անձրևին, պետք է ասեմ, որ քաղաքում 1 ժամում տեղացել է 13-14մմ անձրև, ընդ որում, այդ քանակության մեծ մասը թափվել է 10-15 րոպեում։ Նաև ուզում եմ նշել, որ 13-14մմ անձրևը կազմում է Երևանում հունիս ամսվա տեղումների բազմամյա միջին ամսական քանակի մոտ 50 տոկոսը։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին հայտնեց ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
Նմանատիպ նյութեր
66258 դիտում
18:17 27-05-2018
Մայիսի 29-ից սկսած Հայաստանին մոտենում է հաջորդ ակտիվ ցիկլոնը. Գագիկ Սուրենյան
60113 դիտում
11:26 26-01-2017
Վաղը լուսադեմին Միջերկրական ծովի շրջաններից Հայաստանին մոտենում է հաջորդ ակտիվ ցիկլոնը. Գ. Սուրենյան
46997 դիտում
11:24 30-01-2017
Վաղը կեսօրից հետո հանրապետության տարածքին է մոտենում հաջորդ ցիկլոնը. Գագիկ Սուրենյան
Այս բաժնից
2020 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)