1960 դիտում
20:15 13-06-2017
Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Գերմանիայի Բունդեսթագի Սոցիալ դեմոկրատական կուսակցության խմբակցության արտաքին հարաբերությունների հարցերով խոսնակին
Այսօր՝ հունիսի 13-ին, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Գերմանիայի խորհրդարանի պատգամավոր, Սոցիալ դեմոկրատական կուսակցության խորհրդարանական խմբակցության արտաքին հարաբերությունների հարցերով խոսնակ Նիլս Աննենին:
Հանդիպմանը երկուստեք բարձր գնահատվեցին Հայաստանի և Գերմանիայի միջև առկա ջերմ ու բարեկամական հարաբերությունները, և այդ համատեքստում կարևորվեց խորհրդարանական դիվանագիտության դերը։
Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձան տարբեր բնագավառներում հայ-գերմանական համագործակցության առավել ամրապնդման նպատակով համատեղ ձեռնարկվող քայլերին:
Էդվարդ Նալբանդյանն ու Նիլս Աննենը մտքեր փոխանակեցին Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների, դրանց զարգացման հեռանկարների շուրջ՝ վստահություն հայտնելով, որ նոյեմբերին ստորագրվելիք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նոր լիցք կհաղորդի ինչպես Հայաստան-ԵՄ, այնպես էլ Հայաստանի և ԵՄ անդամ երկրների միջև համագործակցությանը:
Հայաստանի արտգործնախարարն իր զրուցակցին ներկայացրեց ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման խաղաղ գործընթացն առաջ մղելու համար համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների համատեղ քայլերը:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց միջազգային հրատապ մի շարք խնդիրների:
Նմանատիպ նյութեր
3450 դիտում
19:18 02-06-2017
Նախագահը ընդունել է ԳԴՀ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահության անդամ Դիթմար Նիթանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
895 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
21223 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու
1177 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու