211652_close_icon
views-count2051 դիտում article-date 16:56 14-06-2017

ԱԺ նախագահն ու պատգամավորները մասնակցեցին արյունատվության ակցիային. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունիսի 14-ը բազմաթիվ երկրներում նշվում է որպես արյան դոնորի միջազգային օր, որի կապակցությամբ կազմակերպվում են մի շարք միջոցառումներ: Բժշկական օրացույցում այս օրն առանձնացվել է՝ նպատակ ունենալով երախտագիտություն հայտնել արյան կամավոր դոնորներին, ինչպես նաեւ հանրության ուշադրությունը հրավիրել սոցիալական մեծ նշանակություն ունեցող այս հարցի վրա: Այս տարի արյան դոնորի միջազգային օրվա կարգախոսն է՝ «Մի սպասեք արհավիրքի: Ինչ կարող ենք անել՝ հանձնե՛ք արյուն, հանձնե՛ք հիմա, հանձնե՛ք հաճախակի»: Օրվա կապակցությամբ պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը ՀՀ Ազգային ժողովում կազմակերպել էր կամավոր անհատույց արյունատվության ակցիա, որին մասնակցել եւ արյուն են հանձնել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ԱԺ պատգամավորներ, խորհրդարանի աշխատակազմի ներկայացուցիչներ եւ լրագրողներ: ՀՀ ԱԺ պատգամավորներ Հրայր Թովմասյանը, Նաիրա Զոհրաբյանը, Մարգարիտ Եսայանը եւ Կարեն Ավագյանն արյան կամավոր դոնորության գործընթացում ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար պարգեւատրվել են «Արյան դոնոր» պատվավոր կրծքանշանով: Հանձնելով պարգեւները՝ Ռուբեն Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը կարեւորել է միջոցառման անցկացումը խորհրդարանում եւ կոչ արել արյունատվության գործում ցուցաբերել ակտիվություն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր