63744 դիտում
15:09 15-06-2017
Երևանի «գաի» պետի կարգադրությամբ «մեռելագույն յաշիկի» օրինախախտ վարորդը հայտնաբերվեց, ով Երևանում «յաշիկը» վարում էր մայթերով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Երևանի ՃՈ պետ, ոստիկանության փոխգնդապետ Արման Հակոբյանի կարգադրությամբ վարչական պատասխանատվության է ենթարկվել Արմավիր քաղաքի Սայաթ Նովա փողոցի բնակիչ՝ 43-ամյա Ավագ Ավագյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Ավագյանը «օրվա հերոս էր դարձել», երբ իր «մեռալագույն յաշիկով» Երևանում՝ Իսակովի պողոտայում, թրև էր գալիս մայթերով՝ իրեն դնելով «անորսալի վրիժառուի» տեղ։
Նրա կատարած ճանապարհային երթևեկության կանոնների խախտման մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ֆոտոռեպորտաժ էր հրապարակել, ինչից հետո ժամերի ընթացքում Երևանի ՃՈ պետի կարգադրությամբ «անորսալի վրիժառուն» հայտնաբերվեց և ՃՈ 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի տեսուչի կողմից ենթարկվեց վարչական պատասխանատվության։
Ավելի վաղ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը [url=https://shamshyan.com/hy/article/2017/06/12/1069617/]հայտնել [/url]էր, որ ինչքան էլ ճանապարհային ոստիկանությունը՝ ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանի, Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի գլխավորությամբ հորդորեն վարորդներին, որպեսզի չարամտորեն չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, միևնույն է՝ կա վարորդների մի խավ, ովքեր իրենց դնելով «լավ տղու տեղ» կարող են իրենց «երկաթյա թաշտերով, բոմժի հոգեբանությամբ զվռնեն մայթերով»՝ մտածելով, որ իրենք լավ տղա են (իրականում, երևի, մամայի փեշի տակ մեծացած)/, ու օրինապահ վարորդները, կողքից տեսնելով իրենց քաջագործությունները, կասեին, թե՝ «ի՜նչ դուխով տղերք են», մինչդեռ հատուկ նման ձևով մեքենաների վարորդների համար նշենք, որ մեծամասնությունը տեսնելով նրանց խախտումները՝ ամենավերջին խոսքերով էին հիշում նմանների ընտանիքին:
Շաբաթ օրը Իսակովի պողոտայում Mercedes G500 մակնիշի 06 DD 006 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, չարամտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, իր՝ «մահվան գույն ունեցող յաշիկը» վարել էր մայթով: Վարորդներն էլ նկատելով դա՝ «քաղցր խոսքեր էին շռայլում» վարորդի հասցեին:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
Նմանատիպ նյութեր
114948 դիտում
10:06 12-06-2017
«Մեռելագույն յաշիկի» օրինախախտ վարորդի ուղեղի բջիջները երևի մեռել են. նա մեքենան վարում էր մայթերով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ