3849 դիտում
13:55 15-06-2017
Norway Chess. Լևոն Արոնյանը՝ մրցաշարի միանձնյա առաջատար
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Norway Chess մրցաշարի 7-րդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով [url=https://shamshyan.com/hy/article/2017/06/14/1069911/]հաղթեց [/url]աշխարհի չեմպիոնի կոչման նախկին հավակնորդ Սերգեյ Կարյակինին: Սևերով խաղացող Արոնյանը սկզբնախաղում հավասարեցրեց դիրքը, իսկ 30-րդ քայլին նախաձեռնությունը վերցրեց իր ձեռքը: Նախաձեռնությունը վերցնելուց հետո Արոնյանը սկսեց հզոր գրոհ թագավորական թևում, որից Կարյակինը չկարողացավ պաշտպանվել: Ռուս գրոսմայստերն իր պարտությունն ընդունեց 41–րդ քայլին:
7-րդ տուրում Վլադիմիր Կրամնիկը ուժեղ գտնվեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենից, իսկ Անիշ Գիրին հաղթեց Մաքսիմ Վաշիե-Լագրավին:
Անանդ-Նակամուրա և Ուեսլի Սո – Կարուանա պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:
7-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 5 միավորով միանձնյա գլխավորում է Լևոն Արոնյանը, 2-րդ տեղում ընթացող Հիկարու Նակամուրան առաջատարից հետ է կես միավորով: Վլադիմիր Կրամնիկը և Անիշ Գիրին իրենց ակտիվում ունեն 4-ական միավոր և կիսում են 3-4-րդ հորիզոնականները:
Ուեսլի Սոն 3.5 միավորով 5-րդ տեղում է: Սերգեյ Կարյակինը, Վիշվանաթան Անանդը և Ֆաբիանո Կարուանան 3-ական միավորով կիսում են 6-8-րդ հորիզոնականները, իսկ Մագնուս Կարլսենը և Մաքսիմ Վաշիե-Լագրավը 2.5-ական միավորով եզրափակում են աղյուսակը:
Նմանատիպ նյութեր
3875 դիտում
12:51 20-04-2017
GRENKE Chess Classic. Լեւոն Արոնյանը՝ մրցաշարի միանձնյա առաջատար
2087 դիտում
12:40 15-08-2019
Grand Chess Tour. Լևոն Արոնյանը հռչակվեց մրցաշարի միանձնյա հաղթող
2440 դիտում
17:28 16-01-2014
Վեյկ ան Զե-2014. Լևոն Արոնյանը մրցաշարի միանձնյա առաջատար. տեսանյութ
Այս բաժնից
2257 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2920 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2431 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում