211652_close_icon
views-count21456 դիտում article-date 22:06 15-06-2017

Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային շրջայց է կատարել Գավառ քաղաքի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոն

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն աշխատանքային շրջայց է կատարել Գավառ քաղաքի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոն և տեղում ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին։ Այցի շրջանակներում մարզպետին ներկայացվել է շինարարության ընթացի, շինարարության ավարտից հետո թատրոնի շենքի կահավորման և տեխնիկական հագեցվածության հետ կապված հարցեր։ Թատրոնի անձնակազմի հետ քննարկվել է նաև դերասանական կազմի համալրման, մշակույթային օջախի հետագա զարգացումն ապահովելու հետ կապված հարցեր։ Մարզպետն իր պատրաստակամությունն է հայտնել թատրոնի անձնակազմի հետ քննարկել վերջիններիս կողմից ներկայացվելիք առաջարկները։ Կարեն Բոթոյանն իր խոսքում կարևորել է նաև Գեղարքունիքի մարզում մշակույթային կյանքն ավելի ակտիվացնելու անհրաժեշտությունը և հայտնել, որ այդ նպատակով իր լիազորությունների շրջանակներում պատրաստ է իրականացնել կոնկրետ քայլեր։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր