211652_close_icon
views-count2833 դիտում article-date 18:30 15-06-2017

Գավառի պետական համալսարանը 4 տարով ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացավ

Այսօր՝ հունիսի 15-ին, տեղի ունեցավ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) հավատարմագրման հանձնաժողովի նիստ, որտեղ քննարկվեց Գավառի պետական համալսարանի (ԳՊՀ) ինստիտուցիոնալ հավատարմագրման հարցը: Հանձնաժողովի որոշմամբ ԳՊՀ-ին շնորհվեց ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով: Մինչ որոշման կայացումը հանձնաժողովն ուսումնասիրել էր ԳՊՀ-ում արտաքին գնահատում իրականացրած փորձագիտական խմբի զեկույցը և բուհի բարելավման պլանը: Նիստի ընթացքում փորձագիտական խմբի ղեկավար Անգին Մարտիրոսյանը ներկայացրեց փորձաքննության արդյունքները, բուհի կազմած փորձագետների մատնանշած թերությունների վերացման ծրագրի իրատեսականությունը: Հանձնաժողովը հարցեր ուղղեց փորձագիտական խմբի ղեկավարին և ԳՊՀ ներկայացուցիչներին, ապա հաջորդեց դռնփակ քննարկումն ու քվեարկությունը: ԳՊՀ-ն ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացած 20-րդ բուհն է Հայաստանում: [b] ՈԱԱԿ հասարակության հետ կապերի պատասխանատու Հայկուհի Բարսեղյան[/b]

Նմանատիպ նյութեր