8149 դիտում
14:18 16-06-2017
Սայաթ-Նովայի պողոտայի և Չարենցի փողոցի հատման հրապարակը կանվանակոչվի «Արգենտինայի Հանրապետության հրապարակ»
Երևան քաղաքի Սայաթ-Նովայի պողոտայի և Չարենցի փողոցի հատման մասում ձևավորված հրապարակը կանվանակոչվի «Արգենտինայի Հանրապետության հրապարակ»:
[url=https://armenpress.am/arm/news/895185/sayat-novayi-poxotayi-ev-charenci-poxoci-hatman-masum-dzevavorvats.html]«Արմենպրես»[/url]-ի հաղորդմամբ` այս որոշումն ընդունվեց Երեւանի ավագանու հունիսի 16-ին գումարված արտահերթ նիստում: Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից ներկայացված միջնորդության՝ ՀՀ-ում Արգենտինայի դեսպանությունը ներկայացրել է առաջարկություն՝ Արգենտինայի դեսպանության հարակից, Սայաթ-Նովայի պողոտայի և Չարենցի փողոցի հատման մասում ձևավորված հրապարակն «Արգենտինայի Հանրապետության հրապարակ» անվանակոչելու մասին։
Վերոհիշյալ առաջարկության վերաբերյալ առկա է Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի դրական կարծիքը։
Նմանատիպ նյութեր
2692 դիտում
15:45 04-06-2021
Ժամանակավորապես կդադարեցվի Չարենցի փողոցի և Գետառի հատման թունելի երթևեկությունը
1542 դիտում
15:59 07-06-2021
Արդիականացվել է Չարենցի փողոցի և Գետառի հատման թունելի լուսավորությունը
Այս բաժնից
955 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան