211652_close_icon
views-count2439 դիտում article-date 18:45 16-06-2017

ՀՀ Նախագահի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն ՝ նվիրված Հայաստան-սփյուռք վեցերորդ համաժողովի նախապատրաստմանը

Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ այսօր՝ հունիսի 16-ին, տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստան-սփյուռք համահայկական վեցերորդ համաժողովի նախապատրաստական աշխատանքները քննարկելու նպատակով: Ընդգծելով, որ Հայաստան-սփյուռք նախորդ խորհրդաժողովը տեղի է ունեցել 2014 թվականին, և այդ երեք տարիների ընթացքում թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքի տարբեր համայնքներում տեղի են ունեցել զգալի փոփոխություններ, ի հայտ են եկել նոր մարտահրավերներ և հնարավորություններ, Հանրապետության Նախագահը կարծիք է հայտնել, որ այդ հանգամանքներն անհրաժեշտ է բազմակողմանիորեն քննարկել առաջիկա համաժողովի ընթացքում: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրել է միջոցառման ծրագիրը, որի վերաբերյալ խորհրդակցության մասնակիցները ներկայացրել են իրենց առաջարկություններն ու դիտարկումները՝ համաժողովը կազմակերպչական բարձր մակարդակով անցկացնելու և համահայկական կարևորագույն բոլոր հարցերը օրակարգում ներառելու նպատակով: Հանրապետության Նախագահի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ:

Նմանատիպ նյութեր