18978 դիտում
16:16 18-06-2017
ԵԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ, ԶՈՐԱՎԱՐ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԴՈՒՔԵՆԴՈՅԻ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐԻ ԲԱՑՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Հարգելի՛ ներկաներ. Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս դուքենդոյի ավանդական մրցաշարի բացման կապակցությամբ։
Երկրապահը մշտապես կարեւորել է ֆիզկուլտուրայի եւ սպորտի նշանակությունը։ Հայտնի ճշմարտություն է՝ առողջ մարմնում է առողջ հոգի։
Հենց այդ գիտակցումով էլ՝ մենք պատանի, երիտասարդ երկրապահների ուսուցման ծրագրերում առանձնահատուկ տեղ ենք հատկացնում սպորտին, առողջ ապրելակերպին՝ գործակցելով տարբեր մարզաձեւերի հանրապետական ֆեդերացիաների հետ։
Դուքենդո ֆեդերացիայի հետ մեր գործակցությունն ամուր հիմքերի վրա է։
Այս ֆեդերացիայում ընդգրկված առավել քան10 000 հայ մարզիկներից շատերը պաշտոնապես էլ ԵԿՄ անդամ են։
Մենք վստահորեն կարող ենք ասել, որ բոլորդ եք երկրապահ։ Ի դեպ, թե՛ 1989-94-ի Արցախյան պատերազմում, թե՛ նախորդ տարվա ապրիլյան պատերազմի օրերին մեզ հետ առաջնագծում եղել են բազում սպորտսմեններ։
Ես հատուկ ողջունում եմ դուքենդո մարզաձեւի հիմնադիր եւ համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանին, ով կարողացել է մեր ազգային առանձնահատկությունների եւ աշխարհում գոյություն ունեցող մարտարվեստների տարբեր տեսակների լավագույն ավանդույթների համադրմամբ այս ինքնատիպ մարզաձեւն ստանալ։
Նաեւ այդ կերպ է մեր ազգը, մեր հայրենիքը ներկայանում աշխարհին։
Հաջողություններ մեր մարզիկներին եւ բարի երթ մրցաշարին։
ԵԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ, ԶՈՐԱՎԱՐ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Նմանատիպ նյութեր
10349 դիտում
07:39 07-10-2016
ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի շնորհավորանքը Երեւանի տոնի կապակցությամբ