211652_close_icon
views-count2248 դիտում article-date 15:28 21-06-2017

Մտածել ոչ թե անհատի, այլ բնակչության առողջության մասին. Միջազգային կրթական նոր ծրագիր` բժիշկ և ոչ բժիշկ դիմորդների համար

Երևանի պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության ֆակուլտետը ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից ստացել է Կառավարման մագիստրոս որակավորմամբ «Բուժհաստատությունների կառավարում» (MBA in Health Care Management) կրթական ծրագիրն իրականացնելու լիցենզիա: Ծրագիրն իրականացվելու է Միքս Մենեջմենթ միջազգային խորհրդատվական կազմակերպության հետ համատեղ և մեկնարկելու է 2017-2018 ուսումնական տարվանից: Կրթական ծրագրի տևողությունը մեկ տարի է: Դասախոսական կազմը բաղկացած է ինչպես հայաստանյան, այնպես էլ արտասահմանից հրավիրված կառավարման ոլորտում բարձր որակավորում ունեցող դասախոսներից, որոնք ունեն նշանակալի փորձ կառավարման, դասավանդման և համապատասխան գիտելիքների գործնական կիրառման բնագավառում: Կրթական այս նոր ծրագիրը հնարավորություն կընձեռնի համատեղել MBA կրթությունն աշխատանքի հետ, քանի որ դասերը շաբաթական 3 անգամ են` հինգշաբթի, ուրբաթ և շաբաթ օրերին, ժամը 15:00-ից հետո: Բուժհաստատությունների կառավարում ծրագիրը հնարավորություն է ընձեռնում ձեռք բերել. • Կառավարման ոլորտում բարձրագույն մասնագիտական դիպլոմ, • Ժամանակակից կառավարչական գործնական գիտելիքներ և հմտություններ, • Կառավարման փորձի փոխանակում ՀՀ-ում հաջողված խոշոր բժշկական հաստատությունների և կազմակերպությունների ղեկավարների հետ, • Գիտելիքներ բժշկական հաստատությունների միջազգային կառավարման ստանդարտների և մոդելների վերբերյալ, • Բուժհաստատությունների և այլ կազմակերպությունների խնդիրների հայտնաբերման, հետազոտման, վերլուծության և արդյունավետ լուծման ունակություններ։

Նմանատիպ նյութեր