211652_close_icon
views-count2778 դիտում article-date 20:41 21-06-2017

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել մարտական գործողությունների մասնակիցների և երկրապահ կամավորականների կարգավիճակի հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստը

Այսօր՝ հունիսի 21-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել մարտական գործողությունների մասնակիցների և երկրապահ կամավորականների կարգավիճակի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են հայրենիքի պաշտպանության մարտերին մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի և երկրապահ կամավորականի կարգավիճակի տրման ընթացակարգով սահմանված դրույթները, ճշգրտվել են հանձնաժողովին ներկայացված ցուցակները: Միջգերատեսչական հանձնաժողովը քննարկել և հաստատել է հայրենիքի մի շարք պաշտպանների մարտական գործողությունների մասնակցի և երկրապահ կամավորականի կարգավիճակի շնորհման դիմումները:

Նմանատիպ նյութեր