125394 դիտում
10:24 24-06-2017
Երևանի ՃՈ նախկին պետ Արսեն Արշակյանը Միացյալ Նահանգներում ընդունվել է աշխատանքի. «Professional Medical Transportation»-ում աշխատում է որպես վարորդ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ վերջերս Հայաստանից «նեղացած» և օվկիանոսից այն կողմ հայտնված Երևանի Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Արսեն Արշակյանը անգործ չի մնացել Միացյալ Նահանգներում։
Մի քանի ամիս վերապատրաստում է անցել Լոս Անջելեսում գտնվող հիվանդանոցներից մեկում՝ որպես վարորդ։ Երեկվանից նա արդեն ռեալ ընդունվել է աշխատանքի՝ «Professional Medical Transportation» ընկերութունում։
Նշված ընկերությունը զբաղվում է տներից դեպի հիվանդանոցներ հիվանդների տեղափոխությամբ, հիմնականում՝ սայլակավորների, դիալեզի գնացողների։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ նրան այդ աշխատանքում միջնորդել է հարազատ եղբայրը, ով երկար տարիներ բնակվում է Լոս Անջելեսում, իսկ Հայաստանում նրանց անվանում էին «Սարոյան եղբայրներ»։
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
1585 դիտում
14:55 28-04-2014
10 վարորդ` ոչ սթափ վիճակում, 4 վարորդ երթևեկության ընթացքում ծխել է, 45 վարորդ փաստաթղթեր չի ներկայացրել
14672 դիտում
18:04 26-08-2019
P.S. հաղորդաշարի հյուրն է Երևանի ՃՈ նախկին պետ Արսեն Արշակյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ