11210 դիտում
23:27 24-06-2017
Աշակերտական խորհուրդների անդամները հանդիպեցին ԿԳ նախարարի և ԱԺ գիտության, կրթության հանձնաժողովի փոխնախագահի հետ
Հունիսի 24-ին Ծաղկաձորում կայացել է աշակերտական ինքնավարության մարմինների հինգերորդ համադպրոցական համաժողովը։ Մասնակցում էին ավագ դպրոցների աշակերտական խորհուրդների ներկայացուցիչները, որոնք աշխատաժողովի ընթացքում բարձրացնում էին աշակերտների շրջանում առկա հիմնախնդիրները, քննարկում աշակերտությանը հուզող հարցեր և փորձ անում գտնել դրանց լուծման ուղիներ:
Աշխատաժողովը կազմակերպվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և «Աշակերտների հայկական ասոցիացիա» կրթական հասարակական կազմակերպության կողմից։
Աշակերտական ինքնավարության մարմինների համադպրոցական համաժողովի մասնակիցների հետ այսօր հանդիպել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և Հայաստանի երիտասարդական հմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Կարեն Ավագյանի հետ։
Կարեն Ավագյանն իր խոսքում նկատեց, որ տարիներ առաջ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ ավագ դպրոցներում ձևավորվեցին աշակերտական ինքնակառավարման մարիններ, և այս ընթացքում դրանք արդեն դարձել են կայացած կառույցներ։ Պարոն Ավագյանը նկատեց, որ ինքնակառավարումը սկսում է աշակերտական նստարանից. «Շատ ենք ուզում, որպեսզի ավագ դպրոցի սաները լավ սովորելուն զուգընթաց մասնակից դառնան մեր երկրի գործընթացներին աշակերտական նստարանից։ Ակտիվ քաղաքացու ձևավորումը սկսվում է հենց այդտեղից։ Մենք հնարավորություն ենք տալիս աշակերտական խորհուրդների անդամներին մասնակցել երիտասարդական ծրագրերին, ինչպես նաև հանդես գալ սեփական նախաձեռնություններով»։
Նախարար Լևոն Մկրտչյանը կարևորեց աշակերտական խորհուրդների դերը։ Նա հանդիպման ընթացքում խոսեց հանրակրթության ոլորտում բարեփոխումների, դպրոցների կառավարման մոդելի, ավագ դպրոցի խնդիրների, կրթության որակի և այլ թեմաների մասին։ Նախարարը պատասխանեց նաև աշակերտների հարցերին, որոնք առնչվում էին տարբեր թեմաների՝ ուսումնական ծրագրեր, միասնական քննություններ և այլն։ Պատասխանելով մասնագիտական կողմնորոշման կենտրոնների անհրաժեշտության մասին հարցին՝ Լևոն Մկրտչյանը նշեց, որ նախատեսվում է դպրոցներում ֆիքսել հատուկ ժամաքանակ՝ կարիերայի կենտրոնների ստեղծման ուղղությամբ, որպեսզի երեխաներին կրթության ընթացքում կարողանան կողմնորոշել մասնագիտության ընտրության հարցում։
Ծաղկաձորյան հավաքի շրջանակներում կազմակերպվել են նաև մի շարք դասընթացներ։ Ծրագրի ընթացքում պարգևատրվել են 2016-2017 ուսումնական տարվա ընթացքում ակտիվությամբ աչքի ընկած աշակերտական խորհուրդների ներկայացուցիչները։
Նմանատիպ նյութեր
2201 դիտում
16:50 26-04-2014
Աշակերտական խորհուրդների ներկայացուցիչներն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
1737 դիտում
16:27 21-05-2014
Դպրոցների վարկանիշավորման հարցում կարևորվելու է նաև աշակերտական խորհուրդների աշխատանքը
1292 դիտում
19:53 16-03-2015
Վերապատրաստման դասընթացներ՝ ավագ դպրոցների աշակերտական խորհուրդների նախագահների համար
Այս բաժնից
814 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
676 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
469 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը