211652_close_icon
views-count25821 դիտում article-date 10:22 26-06-2017

Վանաձորում մշակութային կյանքը չի մեռել, ինչքան էլ որոշ մարդիկ չարախոսեն. ապացույցը «Հրաշք փոքրիկ» ավանդական մրցույթ-փառատոնն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունիսի 25-ին Վանաձորի մշակույթի պալատում տեղի ունեցավ «Հրաշք փոքրիկ» ավանդական մրցույթ-փառատոնի մարզային փուլը: Մրցույթի գլխավոր կազմակերպիչը «Բոհեմ» կամերային թատրոնի տնօրեն Գայանե Ավագյանն էր: Մրցույթի անցկացման նպատակը՝ գտնել ամենագեղեցիկ, արտիստիկ և տաղանդաշատ հրաշամանուկին: Ժյուրիի կազմում էին Վանաձոր համայնքի փոխքաղաքապետ Արման Բերնեցյանը, ավագանու անդամ Մարինե Հովհաննիսյանը, թիվ 41 մանկապարտեզի տնօրեն Թագուհի Դարբինյանը, թիվ 33 մանկապարտեզի տնօրեն Գայանե Սարգսյանը,թիվ 13 դպրոցի տնօրեն`Գագիկ Էմինյանը,և նախագահ 4-րդ դպրոցի տնօրեն Համլետ Խումարյանը: Հովանավորներն էին Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, Տաշիրի քաղաքապետ Էդգար Արշակյանը, Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը, Ոստիկանության Վանաձորի քննչական բաժնի պետ Թաթուլ Շուշանյանը, Ոստիկանության Գուգարքի բաժնի պետ Էրիկ Շարմազանովը: Միջոցառման ավարտին մասնակիցները ստացան հավաստագրեր, բազմաթիվ նվերներ: Վանաձորցիները ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեցին Գայանե Ավագյանին՝ բարձր մակարդակով կազմակերպված միջոցառման համար: Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 185+
185+

Նմանատիպ նյութեր