211652_close_icon
views-count4189 դիտում article-date 13:51 26-06-2017

Ռուսաստանը պատասխան ունի Միջին և հեռահար հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալուն. Վ. Շամանով

Ռուսաստանը համապատասխան քայլեր կարող է ձեռնարկել Միջին և հեռահար հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից ԱՄՆ-ի հնարավոր հրաժարվելու դեպքում, սակայն պետք է սպասել Վաշինգտոնի որոշմանը, հայտարարել է ՌԴ Պետդումայի՝ պաշտպանության հարցերով հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Շամանովը, փոխանցում է Ria Novosti-ն։ Այսօր՝ հունիսի 26-ին, Politico թերթը, վկայակոչելով մի քանի ամերիկյան կոնգրեսականների հայտարարությունները, գրել է, որ ԱՄՆ-ի վարչակազմը մտադիր է դուրս գալ վերոնշյալ պայմանագրից։ «Կարծում եմ, որ դա վատ կլինի բոլորի համար, քանի որ կստեղծի սպառազինությունների մրցակցություն և շահող չի լինի դրանից»,-հավելել է նա։ Նշված պայմանագիրը, որը կնքվել է 1987 թվականին, արգելում է բոլոր կողմերին ունենալ 500մ-ից մինչև 5500 մ շառավղով հեռահարության բալիստիկ և թևավոր հրթիռներ։ Պայմանագրի ստորագրումից մինչև այսօր ԱՄՆ-ն ու ՌԴ-ն պարբերաբար մեղադրում են իրար այն շրջանցելու մեջ։

Նմանատիպ նյութեր