22609 դիտում
10:27 28-06-2017
3 առանձնատուն, 4 հողամաս, 5 մեքենա. պատգամավոր Ավետ Սարգսյանի ունեցվածքը. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Ավետ Սարգսյանը, որը Սիսիանի քաղաքապետի եղբայրն է, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր եկամուտների և ունեցվածքի հայտարարագիրը:
Պարզվում է, որ նորընտիր պատգամավորը պատկառելի ունեցվածքի տեր է: 2004 թվականից մինչև 2017 թվականը «Հիդրո» ՍՊն-ն ղեկավարած Ավետ Սարգսյանը հայտարարագրել է 3 հատ առանձնատուն, 3 հատ հասարակական նշանակության շինություն, 4 հատ էլ հողամաս: Որպես շարժական գույք նա իր հայտարարագրում նշել է, որ ունի 3 հատ մարդատար ավտոմեքենա (LEXUS GX, TOYOTA FORTUNER և GAZ 24) և 2 հատ բեռնատար (Kamaz եւ UAZ): Բացի վերը նշված շարժական և անշարժ գույքից, Ավետ Սարգսյանը հայտարարագրում նշել է, որ ունի նաև մեկ՝ 8 միլիոն դրամը գերազանցող բնակելի տուն: ՀՀԿ-ական պատգամավորը հայտարարագրել է 1.1 մլն դրամ և 2 հազար 600 դոլար: Որպես եկամուտի աղբյուր նա նշել է աշխատավարձը, որը պաշտոնը ստանձնելու պահին կազմել է մոտ կես միլիոն դրամ: Ավետ Սարգսյանը Սիսիան քաղաքից է, 2000թ. ՀՀԿ անդամ է: Սարգսյանը 4 հազարից մի փոքր ավելի ձայն էր ստացել»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1102 դիտում
08:00 19-06-2024
12 մլն արժողությամբ նոր հողամաս Ջրվեժում. մարզպետ Կարեն Սարգսյանի ունեցվածքը. «Ժողովուրդ»
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»