211652_close_icon
views-count3720 դիտում article-date 18:00 28-06-2017

2016թ. նախագահականին հատկացվել է 4 մլրդ. 618 մլն. դրամ, որից 429 մլն. դրամը վերադարձվել է բյուջե. Արմեն Գևորգյան

2016թ. Նախագահի աշխատակազմի ծախսերը 2015թ.-ի համեմատ 5 տոկոսով կրճատվել են. այսօր 2016թ.-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ տեղեկացրեց ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը: Նա հայտնեց, որ 2016-ին նախագահականին բյուջեով հատկացվել է 4 մլրդ. 618 մլն. դրամ, ծախսվել է մոտ 4,2 մլրդը. 429 մլն. վերադարձվել է բյուջե: «Ելք» դաշինքի պատգամավոր Մանե Թանդիլյանը հարց ուղղեց, թե ինչքա՞ն են կազմել գործուղումների ծախսերը: «Նախորդ տարի 18 պաշտոնական այց է կատարվել, ինչի համար աշխատակազմին 579 մլն. դրամ է հատկացվել։ Սակայն ընթացքում վերաբաշխումներ են տեղի ունեցել, և տարվա վերջում գործուղումներին հատկացված գումարը կազմել է 663 մլն. դրամ»,- ասաց Գևորգյանը։

Նմանատիպ նյութեր