9353 դիտում
17:12 29-06-2017
Կստեղծվի Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամ
Կառավարությունն այսօրվա նիստում որոծում է ընդունել զբոսաշրջության բնագավառում մարքեթինգային պետական քաղաքականության առավել արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով ստեղծել Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամ:
Որոշման հիմնավորման մեջ նշված է.
Հայաստանի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 2017 թվականի հունիսի 13-ին կայացած նիստում որոշվել է վերջինիս գործառույթներից հանել զբոսաշրջության բաղադրիչը և զբոսաշրջության զարգացման պետական քաղաքականության և ծրագրերի իրականացման նպատակով առաջարկվել է ստեղծել հիմնադրամ: Նոր հիմնադրամի ստեղծումը կլուծի նաև միջազգային կազմակերպությունների հետ առավել ակտիվ համագործակցության և նպատակային միջոցառումների իրականացման համար հավելյալ ֆինանսական և անհրաժեշտ այլ միջոցներ ներգրավելու խնդիրները: ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված է առաջիկա 5 տարիների ընթացքում Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը հասցնել տարեկան 3 միլիոնի` ապահովելով ներգնա զբոսաշրջությունից տարեկան առնվազն 3 մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք տարեկան եկամուտ:
Զբոսաշրջության ոլորտում մասնագիտացված կառույց հիմնադրելով` կապահովվի համաշխարհային, տարածաշրջանային և ներքին շուկայում Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի առավել արդյունավետ մարքեթինգը և խթանումը, համաշխարհային շուկայում Հայաստանի, որպես գրավիչ և բարենպաստ զբոսաշրջային երկրի, նկարագրի ամրապնդումը, զարգացումն ու խթանումը, հայկական զբոսաշրջային արդյունքի և դրա շուկաների դիվերսիֆիկացումը, նոր մրցունակ զբոսաշրջային արդյունքների ձևավորումն ու խթանումը, ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված նպատակների իրականացումը:
Նմանատիպ նյութեր
2286 դիտում
14:53 23-06-2016
ՀՀ-ում կստեղծվի խաղողագործության և գինեգործության հիմնադրամ` զարգացնելու գինու արտադրության ոլորտը
2472 դիտում
22:52 22-12-2016
Կստեղծվի «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամ
2779 դիտում
13:26 15-03-2017
ՀՀ-ն ու ՌԴ-ն պայմանավորվածություն են ձեռք բերել. կստեղծվի հայ-ռուսական ներդրումային հիմնադրամ
Այս բաժնից
1084 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
928 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը