211652_close_icon
views-count44947 դիտում article-date 10:52 30-06-2017

«Պտուղը ծառից հեռու չի ընկնում». կինոպոետ Արտավազդ Փելեշյանի ֆիլմից հետո նշում էին հանդիսատեսները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Գոռ Փելեշյանի նախաձեռնությամբ և Կոտայքի մարզային գրադարանի հետ համատեղ օրեր առաջ ցուցադրվեց «Օրդֆիլմ» կինոստուդիայի տնօրեն Հայկ Օրդյանի «Կինոպոետը. Արտավազդ Փելեշյան» ֆիլմը: Բացման խոսքով հանդես եկավ գրադարանի աշխատակցուհի Շուշան Գրիգորյանը: Նա մեջբերումներ արեց հայտնիների կողմից Արտավազդ Փելեշյանի մասին: Ֆիլմի ցուցադրումից հետո ներկաների ցանկությամբ ցուցադրվեց նաև [url=https://web.facebook.com/artavazdpeleshyan/?_rdc=1&_rdr]Արտավազդ Փելեշյանի[/url] «ՄԵՆՔ» ֆիլմը: Կինոդիտումից հետո խոսքով հանդես եկավ Հրազդանի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, կինոռեժիսոր Աշոտ Սարգսյանը. «Ֆիլմի ցուցադրման նպատակն էր, որ ներկաներն ու ժամանակակիցները ճանաչեն, գնահատեն և արժևորեն Արտավազդ Փելեշյանի գործերը: Անխոս, բայց պերճախոս փելեշյանական կինոն` բնության իր ձայներով, կյանքի աղմուկներով, սրտի բաբախյունով ավելին է ասում, քան բազում խոսքեր..»: Նկարիչ, երաժիշտ, թե բանաստեղծ, յուրաքանչյուրն իր ոլորտինն է համարում Փելեշյանի արվեստը: Թերևս շատերն են հիշում «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի հերոս Ռևազին, բայց քչերը գիտեն, որ Փարաջանովը նրան անվանել է «բացառիկ կինոհանճար»: Իսկ ռուսական պարբերականներից մեկում նրան անվանում են «կինոյի Լեոնարդո դա Վինչի»։ Հասկանալի է՝ ոչ այն բանի համար, որ նա հստակ գիտեր, թե ինչով են իրարից տարբերվում պոչավոր և դմակավոր ոչխարները: Ռևազին մարմնավորած Արտավազդ Փելեշյանը համաշխարհային կինեմատոգրաֆի լավագույն ներկայացուցիչներից մեկն է, նորարար կինոռեժիսոր, որի ֆիլմերը մինչ օրս էլ ցուցադրվում են աշխարհի տարբեր կինոփառատոններում և արժանանում ամենաբարձր գնահատականներին: Դեռևս անցյալ դարի վերջերին մի շարք մեծանուն կինոգործիչներ (Գոդֆրի Ռեջիո, Տոնինո Գուերա և այլք) հայտարարեցին, որ 21-րդ դարը լինելու է Փելեշյանի կինոարվեստի դարը, քանզի "դիստանցիոն մոնտաժի" հեղինակն առաջ էր անցել իր ժամանակից ու ժամանակակիցներից: Ռեժիսոր, ով, գրեթե չնկարահանելով ոչինչ և վերցնելով արխիվային կադրեր, դրանք հասցրեց արվեստի, վեհի, վսեմի մակարդակի՝ ցուցադրելով հայ հավաքականության հոգևոր և խորհրդավոր կողմերը: Պատիվ ունենք՝ լինելու հայ համաշխարհային հսկայի ժամանակակիցը: Թերևս արժե մի փոքր ժամանակ ծախսել հնարավորինս խորը գիտակցելու նրա մեծ ներկայությունը: Եվ թող ոչ ոք իրեն մխիթարելով չհիշի «Գնա մեռի, արի սիրեմ» հայտնի ժողովրդական խոսքը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր