9115 դիտում
13:50 30-06-2017
Եվրոպայի լիգա. Հայկական երրորդ ակումբն էլ պարտություն կրեց
Հունիսի 29-ին՝ Պոդգորիցայի «Գրադսկի» մարզադաշտում, կայացավ ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումը Չեռնոգորիան ներկայացնող «Մլադոստ» թիմի և «Գանձասար-Կապանի» միջև: «Մլադոստը» հաղթեց նվազագույն 1:0 հաշվով: Միակ գոլը հանդիպման 57-րդ րոպեին 11-մետրանոց հարվածով խփեց Միլան Դյուրիշիչը:
«Գանձասար-Կապանը» հանդես եկավ հետևյալ կազմով՝
12. Գրիգոր Մելիքսեթյան 2. Ալեքս Ջունիոր 6. Վբեյմար Անգուլո (88. Վարդան Բակալյան, 85) 9. Քրիստոֆեր Մանդիանգու (8.Սարգիս Շահինյան, 68) 10. Վալմերսոն (17. Աշոտ Կարապետյան, 83) 11. Լուբամբո Մուսոնդա 13. Դամիր Մեմովիչ 18. Հայկ Իշխանյան (ա) 19. Վասպուրակ Մինասյան 20. Արթուր Յուսպաշյան 28. Կլաուդիր
Պահեստայինների նստարանին մնացին՝ 50. Ֆիլի Իլիկ 22. Գեղամ Հարությունյան 23. Արա Խաչատրյան 31. Արթուր Ադամյան
Այսպիսով, Եվրոպայի լիգայում ներկայացված հայկական երեք ակումբներն էլ՝ «Շիրակը», «Փյունիկը» և «Գանձասար-Կապանը», պարտությամբ մեկնարկեցին առաջին փուլում: Այս թիմերից միայն «Գանձասար-Կապանն» է պահպանում հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունները, քանի որ մյուս երկուսը սեփական հարկի տակ պարտություն են կրել՝ 0:2 և 1:4 հաշվով:
Նմանատիպ նյութեր
13914 դիտում
00:05 04-11-2016
Եվրոպայի Լիգա. «Մանչեսթեր Յունայթեդը» պարտություն կրեց Ստամբուլում, Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
8332 դիտում
23:22 06-07-2017
Եվրոպայի լիգա. «Փյունիկը» նորից խոշոր հաշվով պարտություն կրեց
3462 դիտում
00:18 15-02-2019
Եվրոպայի լիգա. «Արսենալը» անակնկալ պարտություն կրեց Բելառուսում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1744 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը
1432 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1231 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին