211652_close_icon
views-count6738 դիտում article-date 21:42 30-06-2017

Արցախի 4-րդ նրբանցքի վթարային շենքի բնակիչների հետ հանդիպում-քննարկում է տեղի ունեցել

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հանդիպել է մայրաքաղաքի 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի հ. 10 հասցեում գտնվող հանրակացարանային շենքի բնակիչների հետ: Նշենք, որ շենքը վթարայնության 4-րդ աստիճան ստացել է 2016 թվականին: Վահե Նիկոյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը, կարևորելով մայրաքաղաքի 4-րդ աստիճանի վթարային շենքում բնակվող քաղաքացիների անվտանգության ապահովման հարցն ու խնդրի առաջնահերթ կարգավորման անհրաժեշտությունը, այդ ուղղությամբ ձեռնարկում է համապատասխան քայլեր: Հանդիպման շրջանակում բնակիչների հետ քննարկվել են վերաբնակեցման հետ կապված մի շարք հարցեր, այդ թվում նաև առկա որոշ խնդիրները: Փոխքաղաքապետը վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում հնարավորին կաջակցի բնակիչներին՝ առկա խնդիրների արագ կարգավորման հարցում: [b] Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն [/b]

Նմանատիպ նյութեր