211652_close_icon
views-count9788 դիտում article-date 10:07 01-07-2017

Գործազրկությունը աճում է. նախորդ տարվա համեմատ ավելացել է 0,7 տոկոսով. ԱՎԾ. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած պաշտոնական ցուցանիշները, մեղմ ասած, այնքան էլ չեն համապատասխանում տնտեսական իրավիճակի մասին մեր պաշտոնյաների լավատեսական հայտարարություններին: Մինչև անցած տարվա 3-րդ եռամսյակ զբաղվածության մակարդակը որոշակի աճ է ցուցաբերել: Սակայն արդեն չորրորդ եռամսյակում և այս տարվա առաջին եռամսյակում զբաղվածության մակարդակը տպավորիչ անկում է գրանցել: Թվային առումով պատկերն այսպիսին է: Եթե անցած տարվա առաջին եռամսյակում զբաղվածության մակարդակը կազմել է 48.4 տոկոս, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 47.7 տոկոս: Այսինքն՝ նվազել է 0.7 տոկոսով: Գործազրկության մակարդակն այս տարվա առաջին եռամսյակում աճել է: Այս տարվա առաջին եռամսյակում գործազրկության մակարդակը, ըստ ԱՎԾ-ի, եղել է 19 տոկոս, իսկ անցած տարվա նույն ժամանակահատվածում 18.3 տոկոս: Ներկայացվածը վերաբերում է առաջին եռամսյակին, կիսամյակային տվյալները Ազգային վիճակագրական ծառայությունը կհրապարակի ավելի ուշ: Բայց ակնհայտ է, որ գործազրկության աճը և զբաղվածության նվազումը չի տեղավորվում ներկայացված մակրոտնտեսական ցուցանիշների շրջանակներում: Ընդ որում, զբաղվածության մակարդակի նվազումը արձանագրվում է այն ժամանակահատվածով, երբ ՀՀ պետեկամուտների կոմիտեի խստացված վարչարարության արդյունքում ստվերային աշխատողների թվի զգալի կրճատում էր արձանագրվել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր