ՄԱԿ խաղաղապահ առաքելությունների բյուջեն կրճատվել է 600 միլիոն դոլարով
ՄԱԿ Գլխավոր ասամբլեան հաստատել է հուլիսի 1-ից սկսվող նոր ֆինանսական տարում խաղաղապահ առաքելությունների բյուջեն: Այդ մասին հայտնում է BBC-ն:
Աշխարհում իրականացվող 14 առաքելությունների վրա ծախսվելու է 7.3 միլիարդ դոլար, որը 600 միլիոն դոլարով պակաս է նախորդ տարվա բյուջեից:
ԱՄՆ ողջունել է ծախսերի կրճատումը, սակայն հայտարարել, որ ավելի մեծ տնտեսման ակնկալիք ուներ: