13902 դիտում
19:03 01-07-2017
Արա Պողոսյան. Հաջորդ տարի կունենանք բասկետբոլի կանանց ազգային հավաքական
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան նախատեսում է հաջորդ տարի ստեղծել կանանց ազգային հավաքական: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանը.
«Մ 16 եւ Մ 18 տարեկան աղջիկների հավաքականների ծրագիրը նրա համար է, որ մենք ունենանք մարտունակ ազգային հավաքական: Նախատեսում ենք, որ կանանց ազգային թիմը կխաղա Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում, ինչպես տղամարդիկ:
Տարիքային թիմերից 4-5-ական աղջիկներ կհամալրեն ազգային հավաքականի կազմը: Մարզիչները կորոշեն, թե որ խաղացողները կլինեն: Կարծում եմ, նրանք բարձր մակարդակով հանդես կգան ազգային թիմում:
Կանանց հավաքականում կունենանք նաեւ Ամերիկայի ու Եվրոպայի հայ պրոֆեսիոնալ բասկետբոլիստներ»,- ասաց Արա Պողոսյանը:
Նմանատիպ նյութեր
6553 դիտում
22:51 15-09-2017
Արա Պողոսյան. Հասունացել էր բասկետբոլի կանոնավոր առաջնություն ունենալու պահը
835 դիտում
23:48 28-08-2024
Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը պատրաստվում է ԱՄԷ-ի հավաքականի հետ հաջորդ հանդիպմանը
Այս բաժնից
4270 դիտում
16:41 01-01-2025
Ավանեսյանը 2-րդ շրջանում պարտության մատնեց աշխարհի 12-րդ ռակետին
4225 դիտում
15:27 01-01-2025
Ինչ արդյունքներ են գրանցել հայ շախմատիստները Նյու Յորքում